Հրապարակում լուսաձայնային նռնակից վնասվածք է ստացել թեքվոնդոյի բազմակի չեմպիոն Իգոր Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

photo_2023_09_23_13_11_32_v1.thumb_

Հանրապետության Հրապարակում սեպետեմբերի 19-ին ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից ծանր մարմնական վնասվածք է ստացել թեքվանդոյի բազմակի չեմպիոն Իգոր Կարապետյանը։ Հայտնում է «Փաստինֆո»-ն։

Այս պահին ծանր վնասվածքներով հիվանդանոցում է։

Նրա ընկերները նշում են, որ Իգորի հարազատները Ստեփանակերտում են, նա գնացել էր հրապարակ իր հարազատների մասին որևէ լուր իմանալու։ Ոստիկանության գործողությունների ժամանակ Իգորը մեջքով է կանգնած եղել և չի տեսել իր վրա նետված նռնակը, ինչի հետևանքով էլ ոտքերը լուրջ վնասվել են։

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

--00—ՅՄ