Դանակահարություն՝ Իջևանում. 32-ամյա կասկածյալը հայտնաբերվել է, նա ևս վնասվածք ուներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11:45-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հանղորդում ստացվեց, որ Անկախության փողոցում դանակահարություն է կատարվել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց, որ Անկախության փողոցում բնակվող երկու տղամարդ վիճել են իրար հետ, ինչն ավարտվել է մյուսի դանակահարությամբ։ Օպերատիվ կերպով պարզվեց նաև նրանց ինքնությունը։

Դեպքից ժամեր անց 32-ամյա կասկածյալը հայտնաբերվեց։ Վնասվածք կար նաև նրա գլխին։ հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև դանակը, որի վրա արնանման հետքեր կային։ Նշանակվել են փորձաքննություններ։

Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ վեճի պատճառները քննությամբ պարզվում են։ 

--00—ԼՄ