Նիկոլ, երեխուս համար պատասխան ես տալու. ոտքը վնասած ցուցարարի հայր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News 

ցուցարար

Ամուլսարում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը վնասվածք է ստացել. ոստիկանական մեքենան անցել է ոտքի վրայով:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց՝ ոստիկանները քաշքշում էին, չհասցրեց գնալ առաջ, մեքենան անցավ ոտքի վրայով:

Տղայի հայրը պահանջում էր պատասխան տալ որդուն վնասելու համար:

«Նիկոլ, երեխուս համար պատասխան ես տալու»,- ասաց նա:

Վայոց Ձորի մարզի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, անդրադառնալով այս դեպքին, խորհուրդ տվեց հաղորդում ներկայացնել:

--00--ԱԹ