Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են 07-ն ու իրանական բեռնատարը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

վթ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են ВАЗ 2107 մակնիշի և Daf մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Արսեն Բաբագուլյանի գլխավորությամբ, օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Եւս 1 հոգի նույնպես տեղափոխվել է հիվանդանոց։

Փրկարարները 1 հոգու 07-ից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Քանի որ վթարի հետևանքով 07-ը հայտնվել է ճանապարհի մեջտեղում, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ ավագ տեսուչներ Սասուն Աղաբաբյանն ու Արման Բագրատյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ