Ավտովթար Արարատի մարզում. բախվել են ВАЗ-21014-ն ու ЗИЛ բեռնատարը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

վ

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Վեդի քաղաքի սկզբնամասից դեպի Նոր ուղի գյուղ տանող խաչմերուկի մոտ բախվել են Արարատի մարզի բնակիչներ 63-ամյա Հայկազ Ու.-ի վարած ВАЗ-21014 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան և 60-ամյա Գևորգ Դ.-ի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հայկազ Ու.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկակական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։ 

Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--ԼՀ--