Ուջանում ճակատ ճակատի բախվել են Opel-ն ու VAZ 2106-ը․ կա 4 վիրավոր. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

վթ

Այսօր՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են Opel և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Աշտարակ»  բժշկական կենտրոնի շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը։ 

Վերջինները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 --00—ԼՀ