Հաջիևը հայտարարել է այլընտրանքային տրանսպորտային երթուղիների որոնման մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

հաջ

Ադրբեջանը հայտարարել է, որ կշարունակի այլ երկրների հետ այլընտրանքային տրանսպորտային ուղիների մշակումն այն դեպքում, եթե Հայաստանը հրաժարվի կատարել իր պարտավորությունները: Այս մասին հայտնի է դարձել Ադրբեջանի նախագահի միջազգային հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցից:

«Մենք մեր լոգիստիկ կարիքները չենք կապելու Հայաստանի կառավարության քմահաճույքներին և առաջ ենք շարժվելու տարածաշրջանային գործընկերների հետ», - նշել է նա:

Հաջիևը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը ձգտում է բացել տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները, քանի որ կարծում է, որ «սերտ առևտրատնտեսական կապերը կնպաստեն տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը»:

Հաջիևի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ բանակցությունները լճացման փուլում են: 

Հարցազրույցի ընթացքում Հաջիևը շեշտել է, որ Զանգեզուրի միջանցքի բացումը ձեռնտու է առաջին հերթին հենց Հայաստանին։  

--00—ԼՀ