Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել երբեք չի ստացվի․ դադարեցրե՛ք հակամարտությունը․ Կանդելակի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Կանդելակի

 

Ինչպես ինձ է հայտնի, իմ երկաներում հայկական արյուն է հոսում։ Ինձ համար մինևնույն չէ Հայաստանի և նրա ժողովրդի ճակատագիրը։ Ժողովուրդը, որին մեծ փորձություններ են բաժին ընկել, ներառյալ Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունը։Տելեգրամյան իր ալիքում գրել է հաղորդավարուհի Թինա Կանդելակին։

 «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող մարտերի հետևանքով մարդիկ են զոհվում։ Ռմբակոծություններ, դիվերսիաներ, հրաձգություններ խոշոր տրամաչափի զենքերից։ Բաքվում ցույցեր են հանուն պատերազմի։ Հանուն պատերազմի։

Այժմ, իբրև ժամանակն  է ասել, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում, բայց դա այդպես չէ։ Պատմությունը սովորեցնում է, որ հայ ժողովրդի ոգին չի կոտրվել նույնիսկ այն ժամանակ, երբ նրա գոյությունը վտանգի տակ էր։ Չի կոտրվի նաև հիմա։ Իսկ հակամարտությունն ու մարդկանց սպանությունները պետք է անմիջապես դադարեցնել։ Շատ դարերի ընթացքում հնարավոր էր հասկանալ, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսել երբեք չի ստացվի։ Յուրաքանչյուր մարդ, ում երակներում կա թեկուզ մի փոքր հայկական արյուն, կկանգնի այդ ժողովրդի կողքին, նրա մեծ, անսովոր պատմության հետ, քանի որ դա է ճիշտ»,- գրել է նա։

  --0—ՄՀ