Փաշինյանը Սարգիս Հովհաննիսյանին ազատեց ՊՊԾ պետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1111

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Սարգիս Հովհաննիսյանին ազատել պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

2. Պետական պահպանության ծառայության պետի պարտականությունների կատարումը վերապահել պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Արթուր Գասպարյանին»,- նշված է որոշման մեջ։

 

 --00—ԱՊ