Ինչպես է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածում քաղաքացուն. կադրեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում արձանագրված են կադրեր՝ ինչպես է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածում, իսկ ԱԺ իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հարձակվում քաղաքացու վրա։

«Արձագանքելով մեր նախորդ գրառմանը, քաղաքացիները մեզ ուղարկել են RUPTLY-ի Youtube-ի էջից մի հոլովակի կապ, որտեղ բացահայտորեն երևում է, թե ինչպես է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը «քացով տալիս» քաղաքացուն (ներող կլինեք ոչ այնքան քաղաքավարի բնութագրման համար)։ Հաջորդիվ երևում է ԱԺ անդամ Սիսակ Գաբրիելյանի հարձակումը քաղաքացու վրա։

Հոլովակը կարելի է դիտել ներքոնշյալ հղմամբ, իսկ Սարգիս Հովհաննիսյանի «քաջագործությունը»՝ տեսնել 13-րդ վայրկյանին»,- գրված է տեսանյութին կից:

--00--ԱԹ