Պետք է միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում հայերի հետապնդումները դադարեցնելու համար. կանադացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

l-0x23wh-786x458z-1

Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ռեյչել Թոմասը թվիթերի իր էջում անհանգստություն է հայտնել Արցախում հայերի հետապնդումների կապակցությամբ:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցրել է մարդու իրավունքների և միջազգային համաձայնագրերի խախտումների։

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը հորդորում է արտգործնախարար Մելանի Ժոլիին և Լիբերալ կառավարությունը միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայերի հետապնդումները դադարեցնելու համար»,-գրել է Թոմասը:

--00—ՅՄ