Պետք է կարողանալ պատասխանատվություն կրել սեփական արարքների համար. Զախարովան՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Պետք է կարողանալ պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, այլ ոչ թե անվերջ մեղավորներ փնտրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան՝ անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարություններին։

Հենց դրանով է տարբերվում քաղաքական և պետական գործիչը իր երկրի շահերի մասին չմտածող մարդուց։ Հակառակ դեպքում այն «վատ պարուհու մասին պատմություն» է դառնում, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ։

Խոսելով ՀՀ ԱԺ խոսնակի հայտարարությունների մասին՝ Զախարովան նշել է, որ կոպիտ հրապարակային հռետորաբանությունը չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին։ Մոսկվան և Երևանն ունեն փորձագիտական և քաղաքական մակարդակներում քննարկումների հիանալի հնարավորություններ և հաղորդակցման ուղիներ։

--00—ԼՀ