Հերթական անգամ բորշը սարքեց Փաշինյանը, բայց պատասխան կտա ժողովուրդը․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

շարմազանով

 

Կապիտուլյանտներ,ձեր շեֆի «կառուցողական գործընկերը» քիչ առաջ ասել է՝ ենթադրվում էր,որ Հայաստանը պետք է Ադրբեջանին դեպի Նախիջեւան միջանցք տրամադրի,բայց մինչ օրս նույնիսկ միջանցքի երթուղին չեն ներկայացրել։ Այս մասին Տելեգրամի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել

«Էս ի՞նչ հաշիվա…

Ի՞նչ է նշ

անակում «ենթադրվում էր միջանցք տրամադրել»։

Ո՞վ է խոստացել միջանցքը։

Ենթադրվում է,որ խոստացել է նա ում հետ Ալիեւն է հանդիպել։

Ո՞ւմ հետ է հանդիպել Ալիեւը։

Նախկինների՞։

Ոչ,հարգելիներս։

Նիկոլ Փաշինյանի։

Հերթական անգամ բորշը սարքեց Փաշինյանը,բայց պատասխան կտա ժողովուրդը»,- հրել է Շարմազանովը։

--00--ԱՀ