Հրաշքով վերակենդանացած զինվորի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

եր

Նարեկ Պողոսյանը (երեկ բժիշկների կողմից ռեանիմացիոն ինտենսիվ միջողառումների արդյունքում սրտի կանգը վերականգնված զինծառայողը) տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության, վիրահատությունը հաջող է անցել, վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

«Մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում»,- մանրամասնեց Թորոսյանը:

Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:

Մերի Մանուկյան

--00—ԼՀ