Լուրերը, թե իբր առաջիկա 3 օրերին Արցախում ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, կեղծ են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

դդ

Առաջիկա օրերին հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր՝ չնվազեցնելով նախորդ օրերի արտադրության ծավալները, հայտնում են ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից:

Լուրերը, թե իբր առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու, կեղծ են։  

Թեև տարբեր խնդիրներ կան հունձի կազմակերպման, ցորենի անհրաժեշտ ծավալի, ալրաղացների գործունեության և վառելիքի հասանելիության հետ կապված, այնուամենայնիվ առաջիկա օրերին հնարավոր է լինելու պահպանել ալյուրի մատակարարման ու հացի արտադրության ծավալների կայուն մակարդակը՝ առնվազն վերջին օրերի չափով:

--00—ՍՊ