ԶՊՄԿ-ի մասին հրապարակման փաստերը կեղծ են, ընկերությունն առաջիկայում հայց կներկայացնի «Փաստ»-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News

․

Ի պատասխան «Փաստ» թերթի ապրիլի 5-ի հրապարակման՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) աշխատանքների վերաբերյալ, ձեռնարկության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԶՊՄԿ գործունեության վերաբերյալ բոլորփաստերը, որոնք նշված են հրապարակման մեջ, կեղծ են։

Ստորև ներկայացնում ենք իրական փաստերը՝ համեմատած «Փաստ» թերթի բացահայտ «կեղծիքների» հետ.

1. Կեղծիք՝ նոր սեփականատիրոջ օրոք ԶՊՄԿ-ի արտադրության ցուցանիշների նվազում։

Ճշմարտություն՝ 2022 թվականի արտադրության բյուջեի պլանը, որը մշակվել է նոր բաժնետերերի կառավարման թիմի կողմից, նախատեսում է արտադրության 25% աճ՝ համեմատած 2021 թվականի փաստացի արդյունքների հետ (22 մլն․տ վերամշակում 2021թ-ի 17,6 մլն․ տ համեմատ):

2. Կեղծիք՝ «կառավարչական հմտությունների բացակայություն», «կադրերի պակաս», «միևնույն անձը չի կարող արդյունավետ կառավարել, օրինակ՝ և հյուրանոցը, և գործարանը, և ֆոնդը, և այլ օբյեկտներ»

Ճշմարտություն՝ԶՊՄԿ-ի կառավարման թիմը կազմված է բացառապես լեռնահանքային, մետալուրգիայի և հարստացման ոլորտում մասնագիտացված կրթությամբ և աշխարհի տարբեր երկրների խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություններում կառավարման փորձ ունեցող մասնագետներից, այդ թվում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Ղազախստանում, Կանադայում և այլ երկրներում, որոնք  առաջատարներից են համաշխարհային հանքարդյունաբերության մեջ։ ԶՊՄԿ թիմում չկան «պատահական» մարդիկ կամ մասնագետներոչ պրոֆիլայինայլ ոլորտներից, որոնց մասին «Փաստ» հրապարակման հոդվածի հեղինակը անպատասխանատու կերպով գրում է։ Նոր թիմի հիմնական ղեկավարների՝հանքարդյունաբերության ոլորտում կուտակած գումարային փորձը ավելի քան 300 տարի է։

Ստորև ներկայացնում ենք այս թիմի հիմնական ձեռքբերումները միայն Հայաստանի ձեռնարկություններում (ԳՊՄ Գոլդ՝ Արարատի ոսկու վերամշակման ֆաբրիկա և Սոթքի հանք, Ագարակի ՊՄԿ).

  • 2008-2009 և 2014-2015 թվականների ամենադժվար ճգնաժամային ժամանակաշրջաններում, երբ գլոբալ մետաղ արտադրողները դադարեցին աշխատել և տասնյակ հազարավոր աշխատակիցներ կրճատվեցին, ԳեոՊրոՄայնինգ-ի ակտիվները չկանգնեցրեցին իրենց գործունեությունը: Արդիականացվեցին բարոյապես և ֆիզիկապես հնացած արտադրական օբյեկտները։

 

  • Հակաճգնաժամային ներդրումային ծրագրի շրջանակներում երկու ակտիվներ՝ ԱՊՄԿ -ն և  ԳՊՄ Գոլդ-ը ենթարկվել են խոշոր արդիականացման՝ ուղղված արտադրության ծախսերի կրճատմանը և ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը: Այսպիսով, ԱՊՄԿ-ում (որը ղեկավարվում է ներկայիս ԶՊՄԿ թիմի կողմից) արտադրության ծավալը 2,7 միլիոն տոննայից/տարի ավելացել է մինչև 5 միլիոն տոննա/տարի (+185%)։ԳՊՄ Գոլդ-ի արտադրության ծավալը 0 ունցիայից (ձեռնարկությունը ԳՊՄ խմբի կողմից ձեռք բերելու պահին ավելի քան 1,5 տարի պարապուրդի մատնված էր) ավելացել է մինչև 5 տոննա ոսկի տարեկան։

 

  • Արարատի ֆաբրիկայում ներդրվեց դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարերի վերամշակման ամենաժամանակակից, նորարարական «Ալբիոն» տեխնոլոգիան, որը Սոթքից Արարատ հանքաքարի տեղափոխման բարձր ծախսերի պայմաններում ձեռնարկությանը հնարավորություն տվեց շահույթ ստանալ, ավելացնել վճարումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և պահպանել հազարավոր աշխատատեղեր։Եթե ​​այս տեխնոլոգիան չներդրվեր Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում, ապա Սոթքի հանքի շահագործումը տնտեսապես աննպատակահարմար կդառնար։

3․ Կեղծիք՝ «Եվրոպական կառավարման ստանդարտներ ԶՊՄկ-ում» նախկին սեփականատերերի օրոք։

Ճշմարտություն՝ նախկին սեփականատերերի օրոք ԶՊՄԿ-ն ուներ անարդյունավետ և ոչ թափանցիկ կառավարման համակարգ, որը թույլ էր տալիս բազմաթիվ չարաշահումներ իրականացնել։ Նոր թիմը զգալի աշխատանք է կատարել Ընկերության գործունեության արդյունավետությունը բարելավելու, ինչպես նաև գործունեությունը բացարձակ թափանցիկ դարձնելու ուղղությամբ։

  • հայտարարվել են մրցույթներ ԶՄՄԿ-ի արտադրական գործունեության մեջ օգտագործվող բոլոր հիմնական նյութերի և ապրանքների ձեռքբերման համար (որը հնարավորություն է տվել հեռացնել անհարկի և ոչ թափանցիկ «միջնորդներին», ինչպես նաև Ընկերության առևտրային գործունեությունը դարձնել առավելագույնս արդյունավետ):
  • Հիմնական առևտրային պայմանագրերը վերանայվել են շուկայական պայմաններով` գների զգալի նվազեցմամբ:

ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել տարեկան արտադրական պլանի համաձայն։ Ներկայումս ձեռնարկությունը շարունակում է իրականացնել կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիրը, որն արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել նրա գործունեության վրա, այդ թվում՝ պետական ​​բյուջե վճարվող հարկերի մասով։

Ընկերությունը վստահ է, որ ակտիվների կայուն շահագործումը, իրենց կողմից ՀՀ պետական ​​բյուջե վճարվող հարկերի տարեկան աճը, վերջին 15 տարիների ընթացքում նրանց դրական ներդրումը տնտեսության և սոցիալական ոլորտի զարգացման գործում հաջողության գրավականը կլինինաև ԶՊՄԿ-ում։

Ընդհանուր առմամբ, ԶՊՄԿ ընկերությունը հերթական անգամ լրատվամիջոցների ուշադրությունն է հրավիրում իր գործունեության մասին կեղծ և չստուգված տեղեկությունների տարածման անթույլատրելիության և ընկերության ղեկավարությանը վարկաբեկելու փորձերի վրա։ ԶՊՄԿ-ում կարծում են, որ նման հրապարակումները պատրաստվել են ելնելով շահագրգիռ կողմերի շահերից, ովքեր կորցրել են ընկերության հաշվին ապօրինի հարստացման հնարավորությունը ԶՊՄԿ-ի նոր ղեկավար թիմի կողմից կարգուկանոնի հաստատման արդյունքում։

ԶՊՄԿ-ի ղեկավարությունը հայտարարում է, որ մոտ ապագայում համապատասխան հայց կներկայացնի «Փաստ»-ի 05․04․2022թ․ հրապարակման դեմ՝ ԶՊՄԿ-ի սեփականատերերի և ղեկավարության հեղինակությունը վարկաբեկող կեղծ տեղեկություններ տարածելու համար։

--00--ԱՀ