Լուրերը, թե պայթյունի հետևանքով զոհվածների 125 աճյուն է տեղափոխվել ՀՀ, ապատեղեկատվություն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

դ

ՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել․

«Թյուրընկալումից խուսափելու համար հայտնում ենք, որ մի շարք լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը, որ «պայթյունի հետևանքով զոհվածների 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան» չի համապատասխանում իրականությանը։

«Հումանիտար կենտրոնի» տաղավարում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է ԼՂ-ից Հայաստան տեղափոխված աճյունների ընդհանուր թիվը»։ 

--00—ՍՊ