ԱՄՆ-ում ցանկանում են առաջին անգամ մահապատժի ենթարկել բանտարկյալին՝ օգտագործելով ազոտային հիպոքսիա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

ամն

Ալաբաման ցանկանում է դառնալ ԱՄՆ առաջին նահանգը, որը մահապատժի կենթարկի բանտարկյալին՝ ստիպելով նրան շնչել մաքուր ազոտ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նահանգի գլխավոր դատախազությունը խնդրել է տեղի Գերագույն դատարանին նշանակել Քենեթ Յուջին Սմիթի մահապատժի ամսաթիվը, ում մահապատժի չեն ենթարկել 2022 թվականին, քանի որ չեն կարողացել նրան մահացու ներարկում անել։

«Ալաբաման ծրագրում է նրան մահապատժի ենթարկել՝ օգտագործելով ազոտային հիպոքսիա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս տեսակի մահապատժի ժամանակ բանտարկյալին թույլատրվում է շնչել միայն ազոտ՝ զրկելով նրան թթվածնից։ Ազոտային հիպոքսիայի միջոցով մահապատիժն օրինական է երեք նահանգներում, սակայն երբեք չի կիրառվել։

Միացյալ Նահանգներում մահապատիժը թույլատրված է դաշնային մակարդակով, սակայն 23 նահանգներ, ինչպես նաև մայրաքաղաքը և տեղական մակարդակում վերացրել են մահապատիժը: 

--00--ԼՀ