Արագած Ախոյանի դեմ ինչ ասես չսարքեցին, իսկ այսօր վերջինս առողջական խնդիրներով կալանավայրում է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

տա

Իշխանության կեղծ խոստումներն ու սրիկայությունը արևմուտքում այնքան կլսեն ու կծափահարեն մինչև սրանք այլևս որևէ մեկին պետք չեն լինի: Այս մասին գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Թող իրենք անվերջ խոսեն ժողովրդավարության մասին, մեկն էլ ԱԺ ամբիոնից կոտրտված հայերենով ոստիկանությանն էր գովում` իր անվստահ խոսքն ու շփոթմունքը վկա:

Բայց փաստն այն է, որ կալանավայրերից որտեղ գնում ես` շինծու գործերով նստած մարդիկ են, ովքեր համարձակվել են դեմ գնալ Արցախի հանձնմանը:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, մեր գործընկերներ` Ասպրամ Կրպեյանի, Գառնիկ Դանիելյանի և Արման Ղազարյանի հետ, տեսակցել ենք քաղաքական հետապնդման ենթարկված քաղաքացիների հետ, այդ թվում` նախկին պատգամավոր Արագած Ախոյանին:

Արագած Ախոյանի ու նրա ընտանիքի դեմ ինչ ասես չսարքեցին, իսկ այսօր վերջինս առողջական խնդիրներ ունենալով գտնվում է կալանավայրում:

Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա:

--00—ԼՀ