Դոնալդ Թրամփը դարձել է P01135809 բանտարկյալը, այնուհետև՝ գրավի դիմաց ազատ արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

թրամփ

 ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 24-ին ներկայացել է Ատլանտայի Ֆուլթոնի շրջանի բանտ և պաշտոնապես հանձնվել՝ որպես քրեական գործով մեղադրյալ։ Թրամփին անմիջապես բաց են թողել, քանի որ դատարանը նախապես որոշում էր կայացրել նրան թողնել ազատության մեջ՝ 200 հազար դոլար գրավի դիմաց։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Տվյալ քրեական գործի շրջանակներում Թրամփին մեղադրում են 2020 թ․-ին Ջորջիայում նախագահական ընտրությունների արդյունքները տապալելու փորձի համար։ Վերջին հինգ ամիսների ընթացքում Թրամփին արդեն 4 քրեական մեղադրանք է ներկայացվել, սակայն սա առաջին դեպքն է, երբ նա բանտ է ներկայացել, և ոստիկանական բաժանմունքում արել են նրա լուսանկարը։ Թրամփը դարձել է համար P01135809 բանտարկյալը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ