Դիլիջանի և Պուշկինի թունելներով երթևեկությունը ժամանակավորապես միակողմանի կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

թուն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերի պատրաստման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը մեկ ժամով միակողմանի կդադարեցվի երթևեկությունը նշված երկու թունելներով։

Դիլիջանի թունելով երթևեկությունը միակողմանի կդադարեցվի ժամը 00.00-ից մինչև 01.00-ն, իսկ Պուշկինի թունելով՝ ժամը 02.30-ից մինչև 03.30-ը։

  --00—ԼՀ