Ալիևն այցելել է Տավուշի անկլավներից 10 կմ հեռավորության վրա գտնվող գյուղ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

ալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի արևմտյան շրջաններ կատարած շրջագայության ընթացքում այսօր այցելել է Տավուշի մարզի անկլավներից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող Չայլը գյուղ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Ալիևը այստեղ մասնակցել է Չայլը-Ղարափափախ ճանապարհի բացմանը, որը միմյանց է կապում Ղազախի շրջանի Հայաստանի հետ սահմանին գտնվող այս երկու բնակավայրերը։

Ուղևորության ընթացքում Ադրբեջանի նախագահը այցելել է նաև Ղազախում տեղակայված համանուն առանձին սահմանապահ դիվիզիայի կայազորային համալիր։

--00—ԼՀ