Լեռնային Ղարաբաղը հայերով բնակեցված անկլավ է Ադրբեջանի կազմում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

l-44x0wh-1236x720z-0.6361

 

Մենք պետք է տարբերենք Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակից, որը հայերով բնակեցված անկլավ է Ադրբեջանի կազմում։ Այս մասին ֆրանսիական հեռուստատեսության հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

Նա նշել է, որ Ֆրանսիան հավատարիմ է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրին նպաստելուն և նշել, որ Ֆրանսիայի, ԵՄ-ի և Արդարադատության միջազգային դատարանի դիրքորոշումն այն է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է վերացնել առանց որևէ պայմանի։

Կոլոննան հայտարարել է հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին։

--00—ՅՄ