Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ուժերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Screenshot_15

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հանրապետության դեսպանների տարեկան համաժողովին հայտարարել է, որ Փարիզը մոբիլիզացնում է իր ուժերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար։

Կոլոննայի խոսքերով, դա թույլ կտա երկու երկրների միջև սահմանազատում իրականացնել, իսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ապրել իր հայրենիքում՝ հարգելով նրանց իրավունքները, մշակույթը և պատմությունը:

«Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտահոսք հրահրելու համար Ադրբեջանի «խեղդելու» քաղաքականությունը անօրինական է, ինչպես արդեն սահմանել է Արդարադատության միջազգային դատարանը, և նաև անբարոյական է»,-ասել է նա։

--00—ՅՄ