Ֆրանսիայի ԱԳ նախարարը տեսակցել է Արցախում պայթյունից տուժածներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

photo_2023-10-03_18-16-05

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Երևանում է: Նա Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, տեսակցել Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին, կենտրոնին փոխանցել Ֆրանսիայի հումանիտար օգնությունը, փոխանցում է «Լուրեր»-ը։

Կոլոննան տեղեկացրել է, որ մտադիր են 4 պացիենտի տեղափոխել Ֆրանսիա, բուժումն այնտեղ շարունակելու նպատակով:

Կատրին Կոլոննա - Իմ այցը արտահայտում է Ֆրանսիայի բարեկամությունը, բայց ոչ միայն բարեկամությունը, այլև՝ աջակցությունը և համերաշխությունը, նաև՝ դիվանագիտական համերաշխությունը: Ֆրանսիան արագ արձագանքեց ողբերգությանը, որ մարդիկ ուժի սպառնալիքով ստիպված են եղել թողնել տները և դառնալ բռնի տեղահանված: Կշարունակենք լինել ձեր կողքին:

Տեսնելով ԼՂ-ում իրավիճակի վատթարացումը, լիակատար շրջափակումը, որ միջազգային իրավունքի խախտում է, արդեն որոշել էինք մեծացնել Հայաստանին աջակցությունը: Եվ հիմա արդեն այն հասցրել ենք 12,5 միլիոն եվրոյի՝ բռնի տեղահանվածներին օգնության համար:

--00—ՅՄ