Բրազիլիան սենսացիոն կերպով դուրս մնաց 2023 թվականի կանանց ԱԱ-ից՝ չկարողանալով հաղթել Յամայկային

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

sp

Այսօր՝ օգոստոսի 2-ին, կանանց Աշխարհի 2023 թվականի առաջնության խաղում հանդիպել են Ճամայկայի և Բրազիլիայի հավաքականները։ F խմբի 3-րդ տուրի խաղն անցկացվել է Մելբուրնի (Ավստրալիա) «AAMI Park – Melbourne Rectangular» մարզադաշտում։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։

Բրազիլացիները, թեև ունեին խաղային և վիճակագրական առավելություն, սակայն չեն կարողացել այն վերածել խփած գոլերի։ Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի (0:0):

Այսպիսով, Բրազիլիայի հավաքականը երեք խաղում չորս միավոր է վաստակել և չի կարողացել փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել։ Բրազիլացիները խմբում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը՝ զիջելով Յամայկային (հինգ միավոր) և Ֆրանսիային (յոթ միավոր): Բրազիլիայի հետ խմբային փուլից հետո մրցաշարը լքում է Պանամայի հավաքականը, որը ոչ մի միավոր չի վաստակել։

2023 թվականի ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի առաջնությունն անցկացվում է հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը Նոր Զելանդիայում և Ավստրալիայում: Միացյալ Նահանգները աշխարհի գործող չեմպիոնն է։

--00—ԼՀ