Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը 5,3 միլիոն է. Բրազիլիան առաջ է անցել ՌԴ-ից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

աշխարհ

Մայիսի 23-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5,306,235 է, որից 340,047-ը մահացել է, 2,160,159-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,761,448 է, որից 44,581 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,645,094 վարակման դեպք, որից 97,647-ը մահացել է, 403,201-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,144,246 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում Ռուսաստանի Դաշնությունն արդեն երրորդն է (326,448 վարակակիր), երկրորդ տեղում Բրազիլիան է (332,382 վարակակիր), չորրորդում՝ Իսպանիան (281,904 վարակակիր): ՌԴ-ում զոհերի թիվը 3,249, Բրազիլիայում՝ 21,116, Իսպանիայում՝ 28,628:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ: