Մերոնք առյուծ են․ Կապառոսը պետք է սենսացիա անի, Գերմանիայի հետ հերոսական խաղ է սպասվում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Պետք է շատ գոհ լինենք, որ «Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա» ֆուտբոլային հանդիպումը ոչ-ոքի ավարտվեց, չնայած՝ ֆուտբոլ է, կարող էինք նաև հաղթել, որովհետև մերոնք առաջին կեսում երեք գոլային պահ ստեղծեցին, իսկ մակեդոնացիները գրեթե ոչինչ չստեղծեցին. երկրորդ կեսում մրցակիցն ուներ բացահայտ առավելություն, բայց ոչ մի վտանգավոր հարված դեպի դարպասը չեղավ։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ֆուտբոլ +» թերթի հիմնադիր նախագահ, մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ Խոակին Կապառոսի մեծ ծառայությունն էր, որ խաղն այս ելքն ունեցավ, և մենք պետք է աղոթենք նրա համար, հրաշալի մարզիչ է, անկախությունից հետո մենք այդպիսի մարզիչ չենք ունեցել։

Բանախոսի պնդմամբ՝ չնայած Հայաստանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, և մեր տղաները առյուծ են կտրել, բայց առաջիկա հանդիպումներից դժվար է լինելու հատկապես Գերմանիայի հետ, որովհետև բոլորս գիտենք, թե ինչպես կարող է աշխատել գերմանական մեքենան։

«Հույս ունեմ, որ մերոնք հերոսաբար կմաքառեն Գերմանիայի հետ խաղին, և «ոչ-ոքի»-ի դեպքում նույնիսկ կլինի չնախատեսված միավոր, ու կդառնանք սենսացիայի հեղինակ»,- նշել է Բաղդասարյանը։

Մարզական մեկնաբանն անդրադարձել է նաև թեմային առնչվող մի շարք այլ կարևոր հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ