Բրազիլիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման շուրջ 20 հազար դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News   

Բրազիլիա

Բրազիլիայում  մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված  19 951 դեպք է գրանցվել։ Վարակման դեպքերը հասնել են 291 579-ի: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ վկայում են երկրի առողջապահության նախարարության հրապարակված պաշտոնական վիճակագրական տվյալները։

Ըստ վիճակագրության՝ ցուցանիշը երկրորդ օրն անընդմեջ աճում է ռեկորդային տեմպերով (մեկ օր առաջ գրանցվել էր 17 հազար 408 դեպք): Կորոնավիրուսի առաջացրած հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թիվը նույն ժամանակահատվածում աճել է 889-ով՝ հասնելով մինչև 18 հազար 860-ի: Ապաքինվել է 116 հազար 683 պացիենտ: