Արենիին 24 ժամ անց հայտնել են, որ նա անցանկալի անձ է և ստիպել են վերադառնալ Լիբանան․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Screenshot_13

ԱՄՆ քաղաքացի Արենի Մարկոսյանին ստիպել են վերադառնալ Լիբանան, որտեղից ժամանել էր ՀՀ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Արենի Մարկոսյանին 24 ժամ օդանավակայանում պահելուց, այնտեղ առանց իրերի գիշերել ստիպելուց հետո հայտնել են, որ նա անցանկալի անձ է իր հայրենիքում և ստիպել հետ վերադառնալ Լիբանան, որտեղից ժամանել էր Հայաստան»:

--00—ՅՄ