Արենին հավակնում է զբոսաշրջային լուրջ կենտրոն դառնալ, ի՞նչ ծրագրեր են իրականացվում. ՏԿԵՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

1

Զարգացման նոր տեմպեր որդեգրած Արենի համայնքը հավակնում է զբոսաշրջային լուրջ կենտրոն դառնալ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ այս հարցում խիստ նպաստավոր պայմաններ ստեղծեց համայնքի խոշորացումը, որի շնորհիվ ուշադրությունը կենտրոնացավ համայնքային ենթակառուցվածքների վերականգնման և ստեղծման վրա:

Ըստ ՏԿԵՆ-ի՝ Արենիում ասֆալտապատվում և բարեկարգվում են համայնքային բոլոր ճանապարհները.

1. կառուցվում են խմելու և ոռոգման ջրագծեր, կույուղագծեր,

2. վերանորոգվում են մանկապարտեզներ,

3. լուսավորության նոր համակարգ է ներդրվել բոլոր բնակավայրերում,

4. անցկացվում է մալուխային ինտերնետ կապ:

Համայնքում գործում է քայլարշավորդական ակումբ, որը ակտիվ են պահում համայնքի երիտասարդները։

Այսօր համայնքի հենց փոքր բնակավայրերն են շահում հատկապես սուբվենցիոն ծրագրերով իրականացվող բարեփոխումների արդյունքում։

--00—ԼՄ