Փափազյանը հայց է ներկայացրել ԱԱԾ-ի դեմ՝ պահանջով՝ հանել իր տվյալները անցանկալի անձանց բազային

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

փ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության՝ պահանջով՝ պարտավորեցնել ԱԱԾ-ին հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից Փափազյանի տվյալները։

Գործը մակագրվել է դատավոր Հրաչ Այվազյանին, հայցադիմումն ընդունվել է վարույթ։

--00—ԱՊ