«Վաշինգտոնյան բանակցությունները կարող են շարունակվել մի քանի օր»․ Հաջիզադե

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

download.jpg

Հավանականություն կա, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վաղը Վաշինգտոնում մեկնարկող բանակցությունները կտևեն մի քանի օր, Trend գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն, գրում է «Ազատությունը»։

Ադրբեջանցի դիվանագետի խոսքով՝ բանակցությունների հիմնական թեման լինելու է խաղաղության պայմանագիրը։

Ինչպես հաղորդում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները, վաղը մեկնարկող բանակցություններին մասնակցելու նպատակով նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մեկնում են Միացյալ Նահանգների մայրաքաղաք:

--00--ԶՀ