Սևանա լճի մակարդակը հունիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

SEVAN-ABOUT-34-1024x568-1.jpg

Սևանա լճի մակարդակը հունիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.54մ (25.06.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 21սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26սմ-ով։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հունիսի 19-25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 11.355մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հունիսի 25-ը ներառյալ՝ 64.438մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հունիսի 19-25-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.029մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հունիսի 25-ը ներառյալ՝ 75.241մլն. մ³:

--00--ԶՀ