Սևանա լճի մակարդակը իջել է ևս 1 սմ-ով, նախորդ տարվա համեմատ մակարդակն իջել է 13 սմ-ով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

a5830d4

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կետրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ փետրվարի 6-12-ը։

Սևանա լճի մակարդակը փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.24մ (12.02.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13սմ-ով:

Արփա-Սևան ջրատարով փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից փետրվարի 12-ը ներառյալ՝ 3․698մլն. մ³:

--00—ՅՄ