Սևանա լճի մակարդակը 5 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա համեմատ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

սևան

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 3-ի համեմատ բարձրացել է 5 սանտիմետրով: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունը:

2020 թվականի սեպտեմբերի 2-ին Սևանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 68 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 63 սանտիմետր նիշի դիմաց: Նույն աղբյուրի համաձայն՝ 2020 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 138 միլիոն 572 հազար խորանարդ մետր ջուր:

Այս տարվա ընթացքում, հունվարի 9¬-ից մինչեւ սեպտեմբերի սկիզբ, Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 166 միլիոն 444 հազար խորանարդ մետր ջուր:

--00—ԼՄ