Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 5.9 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը. ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

աշ

ՀՀ Պետեկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թ. օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 280, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 39 914-ով կամ 5.9 %-ով:

--00—ԼՀ