Փաշինյանն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել․ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24news

33356655_86_0_939_640_1920x0_80_0_0_02e57b88b7af731261bb7ecca374636e

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ:

Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:

--00—ՅՄ