Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

նկար

Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը տեղի կուենան օգոստոսի 3-ին, որին ներկա կլինեն մի շարք օտարերկրյա հյուրեր, հայտնում է «Թանսիմ» գործակալությունը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադին։

Հիշեցնենք, որ Ռայիսին հաղթանակ է տարել հունիսի 18-ին կայացած նախագահական ընտրություններում` ստանալով ընտրողների ձայների 62 տոկոսը:

--00—ԼՄ