Տարածաշրջանում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գծեր են. Ռայիսին՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

0f210000-0aff-0242-f0e8-08da44ab9112_w1080_h608

Տարածաշրջանում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գծեր են։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսզրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։

Նա նաև նշել է, որ «3+3» ձևաչափից դուրս շփումը, օտարերկրացիների հետ համագործակցությունը, նրանց հետ զորավարժություններ անցկացնելը և «կասկածելի ուղևորությունները» միայն բարդացնում են իրավիճակը։

Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին խնդիրների լուծման հարցում, գրում է miranpress-ը։

--00—ՅՄ