Երևանն ու Բաքուն սկզբունքային հարցերի շուրջ չունեն համաձայնություն. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Ցավոք սրտի, այս պահին համաձայնություն չկա, թե որ թվականի քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորների ինստիտուտի, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վերաբերյալ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Ցավոք սրտի, կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից, բայց աշխատանքները շարունակվում են»,-նշեց Կոստանյանը։

--00--ԶՀ