ՌԴ խաղաղապահների հետ նախապես պայմանավորվածություն չի եղել հումանիտար բեռների փոխադրման հարցով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակորեն արձանագրվել է, որ ՌԴ-ն՝ ի դեմս խաղաղապահ ուժերի պիտի իրականացնի Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը, իսկ Ադրբեջանը պիտի ապահովի անխափան անցումը։ Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքով դեպի Արցախ հումանիտար բեռների տեղափոխմանը խոչընդոտելուն։

«Մենք աշխատում ենք մեր գործընկերիների հետ, որ ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա, որ վերջինս ապահովի Լաչինի միջանցքով անխափան անցումը»,-նշեց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ փորձելու են հնարավոր բոլոր հասու միջոցներով ապահովել Լաչինի միջանցքի բացումը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն մի քանի օր Լեռնային Ղարաբաղ մուտքի թույլտվությանն են սպասում Հայաստանից ուղարկված բեռնատարները՝ հումանիտար օգնությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ