Բաքուն փորձում է վախեցնել ԼՂ ժողովրդին և կասկածի տակ դնել նրանց իրավունքների պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

capture5.thumb_.png

Բաքուն փորձում է վախեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և կասկածի տակ դնել նրանց իրավունքների պաշտպանության հնարավորությունը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Հենց դրան է ուղղված Ադրբեջանի կամայականությունը՝ զուգորդված Լաչինի միջանցքի լիակատար շրջափակմամբ և ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հարցերը լուծելուց հրաժարվելու հետ»,- միկրոբլոգում գրել է Վահան Կոստանյանը։

--00—ԶՀ