Ժիրուի մարզաշապիկի աճուրդից ստացված գումարը կուղղվի արցախահայությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

օժ

Ֆրանսիայի հավաքականի ու իտալական «Միլանի»  հարձակվող Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել 2022թ․-ին Կատարում կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի՝ Անգլիայի հավաքականի դեմ խաղում հագած մարզաշապիկը (այդ խաղում Ֆրանսիան հաղթեց Անգլիային, իսկ Օլիվյե Ժիրուն գոլ գրանցեց խաղի 78-րդ րոպեին)։ 

Այս մասին Armsport.am-ի փոխանցմամբ հայտնում է Armenian Assembly-ի ֆեյսբուքյան էջը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի մարզաշապիկի վաճառքից ստացված հասույթի շահառու կազմակերպություններից է նաև «Espoir pour l’Arménie»-ն, որի ծրագրերն ուղղված են Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը օգնելուն:

--00—ԱՊ