Telcell-ի միջոցով հանրային տրանսպորտից օգտվելն այսուհետ ավելի հեշտ է, հարմար ու հաճելի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Տևական ժամանակ է` Երևան քաղաքում միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացի մեկնարկը տրված է, ինչը միանգամայն կհեշտացնի ու առավել հարմարավետ կդարձնի վճարումն ու ընդհանրապես հանրային տրանսպորտից օգտվելը:

Համակարգի ներդրման համար Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթել է 16 տարի շուկայում գործող «Telcell» ընկերութունը: Գործընթացն իրենից ենթադրում է ընդամենը մի քանի հպմամբ Telcell վճարային տերմինալից կամ Telcell Wallet հավելվածից ուղետոմսի ձեռքբերում։

Telcell ընկերության կոմերցիոն տնօրեն Արտյոմ Ղազարյանը մանրամասն ներկայացրել է՝ ինչպես է տեղի ունենում այդ գործընթացը:

Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում:

--00—ԱՊ