Telcell-ի յուրահատուկ շնորհակալությունը ռուսաստանաբնակ հայերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

հասարակական

Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակում արդեն մի քանի ամիս է՝ առկա է բջջային հեռախոսահամարով Ռուսաստանից Հայաստան դրամական գերարագ փոխանցումներ ստանալու հնարավորություն: 
 
Ընկերությունը փետրվար-մարտ ամիսներին անցկացրեց մրցույթ, որի արդյունքներով՝ Հայաստանում Ռուսաստանից փոխանցում ստացած 10 հաջողակներ նվեր ստացան Ծաղկաձորի Russia Hotel-ում 2 անձի համար 2-օրյա հանգստի փաթեթեր: 
 
Telcell-ը նվերի յուրահատուկ տարբերակ է մտածել նաև ուղարկող կողմի համար: 
 
«Որոշեցինք անակնկալ անել ու մեր և շահողների անունից հայկական համեղ քաղցրեղենով նվեր-տուփեր ուղարկել Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին` այսպիսով հետաքրքիր կամուրջ ստեղծելով: Այդ հարցում մեզ օգնեց Onex.am (https://onex.am/) ընկերությունը՝ իր դռնից դուռ արագ առաքման ծառայությամբ: Նախաձեռնությունը լինելու է շարունակական. Telcell Wallet-ի այն օգտատերերը, ովքեր հաճախ են օգտվում փոխանցումների այս տարբերակից, զանգ կստանան մեր կողմից, և նվերները կրկին կառաքվեն Ռուսաստանի նրանց բարեկամներին»,- նշեց Telcell-ի Հանրային կապերի պատասխանատու Միլենա Սարուխանյանը: 

Հասարակություն

--0--ԿԿ