Երևանի կենդանաբանական այգու Ամուրյան վագրերի ընտանիքում ձագուկ է ծնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Screenshot_9

Երևանի կենդանաբանական այգուց հայտնում են, որ Ամուրյան վագրերի ընտանիքը համալրում է ունեցել։

«Հունիսի 10 ին ծնվել է այգու «մանկապարտեզի» հերթական անդամը։ Վագրիկը արտաքուստ առողջ է և գտնվում է շուրջօրյա հսկողության տակ, հուսով ենք, որ ամեն ինչ լավ կընթանա և շուտով կկարողանանք ներկայացնել մեր «աղջնակին» առավել լիարժեք։

Իսկ առայժմ շնորհավորում ենք այգու աշխատակազմին հերթական աշխատանքային հաջողության առթիվ և ցանկանում ենք ընդգծել, որ Ամուրյան վագրերը ընդգրկված են միջազգային կարմիր գրքում որպես անհետացող տեսակ և այս հաջողությունը կարող է պատիվ բերել ցանկացած կենդանաբանական այգու։

Առանձնակի շնորհակալություն ենք ցանկանում հայտնել բարեգործ Առաքելյանների ընտանիքին, որոնք այգուն նվիրաբերել են մեր նորածին փոքրիկի հորը' Ամուրին։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այգու աշխատակազմին և աջակիցներին»։

--00—ՅՄ