Կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի․ ամուրյան վագրին խնամել և մեծացրել է անհատ անձը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

նկար

Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել և կից գրառում արվել․ 

«Երևանի կենդանաբանական այգու նոր բնակիչն է՝ ամուրյան վագրը:

Ծնվել է Երևանում: Այս արու վագրը դեռ  տարեկան էլ չկա։

Վագրին պահել և խնամել է անհատ անձ, իսկ երբ կենդանին մեծացել է, և դժվարացել է նրա խնամքի պայմանները, տեղափոխվել է այգի։

Ամուրյան վագրն առայժմ գտնվում է կարանտինային ռեժիմում։ Դրանից հետո կտեղափոխվի ապրելու Այգու մյուս վագրի հարևանությամբ։

Ի դեպ՝ վագրն այգի է բերվել հուլիսի 29-ին՝ Վագրի համաշխարհային օրը»։

--00—ԼՄ