Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

գգ

Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Էդմոն Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Այս մասին 24News-ին ասաց կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Լիանա Բրյանը։ Մամուլի քարտուղարն ասաց նաև՝ այս մասին Ղազարյանը հայտնել է այգու աշխատակազմի հետ հանդիպմանը՝ պատճառները չնշելով։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ