Արտաշատի մանկապարտեզից սննդային թունավորմամբ ԲԿ տեղափոխված 16 սաներից 13-ը արդեն դուրս են գրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

b98d40c044b0355ac23e7d4188330ede

Մայիսի 18-ին  Արտաշատի թիվ 4 մանկապարտեզից  սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից 13-ը  արդեն դուրս են գրվել:  Նրանց վիճակը գնահատվում է բավարար։   Այս մասին տեղեկանում ենք Արտաշատի համայնքապետարանից։

Մյուս 3 սաները, նախնական տվյալներով, դուրս կգրվեն այսօր երեկոյան։

--00—ՅՄ